Բրենդի նույնականություն
Բրենդի նույնականություն (անգլ.՝ Brand Identify), բրենդի բնորոշ հատկանիշների և առանձնահատկությունների համակարգ, բրենդի անհատականության (անգլ.՝ Brand Individuality) և դեմքի (անգլ.՝ Brand Personality) միասնությունը[1][2]։ Բրենդի «ԴՆԹ» փոխաբերությունը ունի մի քանի նշանակություն։ Դրանք են՝ բրենդի անհատականության ռազմավարական հայեցակարգը, դրա արտաքին արտահայտումը, նույնականացման եղանակների ամբողջությունը, ինչպես նաև բրենդի յուրօրինակ հատկանիշների արտահայտումը, որոնք մոտիվացնում են գնորդին։ Այն մեծ նշանակություն ունի գնորդների շրջանում բրենդի ճանաչելիությունն ապահովելու հարցում։
Բրենդի «ԴՆԹ»-ն ոչ միայն ձևավորում է նրա անկրկնելիությունը, այլև բրենդ-մենեջմենթի մոտիվացնող ուղղահայացի ամենակարևոր մասն է, որը մասնակցում է բրենդի իմիջի ստեղծմանը։ Բրենդի իմիջը ստեղծվում է որոշակի ասոցացիաների հիման վրա[3]։
Բրենդի իմիջը (այն, թե ինչպես են գնորդները և այլ մարդիկ ընկալում այն) կարող է լինել բրենդի անհատականության մաս, բայց չի փոխարինում դրան[3]։
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդի հիմնական առանձնահատկությունները արտահայտվում են հատկանիշների՝ ատրիբուտների միջոցով (անգլ.՝ Brand Identify կամ անգլ.՝ Brand Attributes)[4]։ Տեսողական ատրիբուտների (անգլ.՝ The Visual Identity) թվին է պատկանում, օրինակ, «բրենդի ստորագրությունը» (անգլ.՝ Brand Signature)։ Դրա բաղադրիչներն են՝ բրենդի խորհրդանշանը (անգլ.՝ Brand Mark), պատկերանշանը (անգլ.՝ Brand Logotype), բրենդի կարգախոսը (անգլ.՝ Brandline կամ անգլ.՝ Brand Slogan կամ անգլ.՝ HeadLine) և բրենդի գրաֆիկ դիզայնը (անգլ.՝ Supergraphic)։ Գրաֆիկայի տարատեսակ օգտագործման օրինակ կարող է լինել Հոնկոնգի բրենդի «ստորագրությունը»[5][6]։
Գրաֆիկայի տեսակներն են բրենդի շարունակությունը (անգլ.՝ Ribbon Graphic), լրացումը (նախշ, տեքստ), պատկերագիտական լեզուն կամ պատկերագրերը (անգլ.՝ Icons Graphic)։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդի տարածքային նույնականությունը (անգլ.՝ destination-brand identity) նրա մշակույթի (անգլ.՝ Brand culture) մի մասն է կազմում[7]։ Այս հասկացությունը կապված է Ազգային նույնականություն (անգլ.՝ National Identity) և Տարածքային նույնականություն գիտությունների հասկացությունների հետ։ Այն միաժամանակ Տարածքային մարքեթինգի կամ Տարածքի բրենդ-մենեջմենթի (անգլ.՝ destination-brand management) հայեցակարգն է, որը համեմատաբար նոր ուղղություն է բրենդ-մենեջմենթում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Домнин В. Н. Идентичность бренда — ключевое понятие бренд-менеджмента. // Бренд-менеджмент. — 2009. — № 5(48). — С. 269.
- ↑ Идентичность бренда, выраженная терминами, обычно используемыми для описания индивидуальных черт человека.
- ↑ 3,0 3,1 Aaker, David A. Building strong brands. — New York: Free Press, 1996. — ix, 380 pages с. — ISBN 002900151X, 9780029001516, 0743232135, 9780743232135
- ↑ Англо-русский толковый словарь. Маркетинг и торговля. — М.: Экономическая школа, ОЛМА-ПРЕСС Образование, 2005. — 83 с.
- ↑ Варианты названий термина: стилевой графический элемент, суперграфика, стилеобразующий элемент.
- ↑ «Brand Hong Kong Signature» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Литвинов Н. Н. :Файл:2010 Nikolai Litvinov Nantional Branding C2 BM 5.pdf|Бренд-стратегия территорий. Алгоритм поиска национальной идентичности (часть 2) // Бренд-менеджмент. — 2010. — № 5(54). — C. 306.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Англо-русский толковый словарь. Маркетинг и торговля. — М.։ Экономическая школа, ОЛМА-ПРЕСС Образование, 2005. — 83 с.
- Словарь бренд-менеджера // Бренд-менеджмент. — 2006. — № 2(27). — С. 124—130.
- Дмитриев О. Н. Системные основы маркетинга։ Т. I. Системный маркетинг. — М.։ Гном и Д, 2002.
- Домнин В. Н. Брендинг։ Новые технологии в России։ Новая идентичность в эпоху глобальных маркетинговых коммуникаций / Изд. 2-е, испр., доп. — СПб.։ Питер, 2004. — 381 с.
- Калугина Г. А. Маркетинг. — М.։ Доброе слово, 2002.
- Келвин Р. Lovemarks։ бренды будущего. — М., 2005.
- Перция В. М., Мамлеева Л. А. Анатомия бренда. — М.։ Вершина, 2007. — 288 с.
- Рудая Е. А. Основы бренд-менеджмента. — М.։ Аспект Пресс, 2006.
- Рэпп С., Коллинз Т. Новый максимаркетинг. — Челябинск։ Урал LTD, 1997.
- Уиллер А. Индивидуальность бренда. Руководство по созданию, продвижению и поддержке сильных брендов / Пер. с англ. — М.։ Альпина Бизнес Букс, 2004. — 235 с.